Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Շտապօգնության աշխատակիցներին էլ է երբեմն շտապօգնություն պետք

Շտապօգնության աշխատակիցներին էլ է երբեմն շտապօգնություն պետք
18.07.2017 | 18:10

Օդերևութաբանները նորից բարձր ջերմային ֆոն են կանխատեսում առաջիկա հինգ օրերին։ Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Շոգերին զուգահեռ` շատերի ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնության աշխատակիցների պնդմամբ, այս տարի անցյալ տարվա համեմատ կանչերի թիվն ավելացել է։ Յուրաքանչյուր մեքենա օրական միջինը մինչև 25-27 կանչ է սպասարկում։ Ավելին, երբեմն մայրաքաղաքի մի համայնքի մեքենաներն ստիպված են լինում այլ համայնքների կանչեր էլ սպասարկել, քանի որ դրանց թիվն այնքան շատ է, որ հազիվ են հասցնում։ Հիվանդները բողոքում են ճնշման տատանումներից, թունավորումից, սրտանոթային հիվանդություններից և այլն։
Շտապօգնության աշխատակիցները նույնիսկ անկեղծացան, թե այնքան կանչ են սպասարկում ու այնքան ճանապարհ են գնում-գալիս այս շոգին, որ վերջում իրենց էլ է շտապօգնություն պետք լինում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ